ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաքում պատվիրելու դեպքում մեխանիկորեն համաձայնվում եք պայմանների հետ։
Սիրելի հաճախորդ, քանի որ երթևեկությունը Երևան քաղաքում գերծանրաբեռնված է առաքումները կատարվում են մեկ ժամ ինտերվալով՝ մինուս, պլյուսով, այսինքն կարող է նշված ժամից օրինակ կես ժամ շուտ կամ ուշ հասնել պատվերը տվյալ հասցե, ուստի խնդրում ենք մեկ ժամ ինտերվալով լինել նշված հասցեում, որպեսզի առաքիչը չսպասի ձեզ և չուշացնի մյուս առաքումները, նաև ստիպված չլինեք լրացուցիչ սպասելավճար վճարել։
Առաքումը 1 կամ 2 հարկ տորթերի դեպքում այս պահին կատարվում է Յանդեքսի կամ Ջի Ջիի միջոցով, ձեր համաձայնությամբ, որի տարիֆը այդ պահին ավելի մատչելի կլինի։
Առաքումները կարող են լինել նաև դռնից դուռ, որի ժամանակ առաքիչը ինքը կմոտեցնի տորթը մինչև ձեր բնակարան, սրճարան կամ այլ հասցե, սակայն 500-600 դրամ ավել կլինի արժեքը։
Կոնդիցիոներով մեքենա պատվիրելը ևս լրացուցիչ գումար է, այդ իսկ պատճառով լրացուցիչ պետք է նշել։
Առաքումների դեպքում տորթի գումարը նախապես եք վճարում, մինչև արտադրամասից տորթի դուրս գալը, ուստի խնդրում ենք ժամանակին կատարել վճարումը, որպեսզի տորթի առաքումը ժամանակին կազմակերպենք և չուշանա։
Առաքման գումարը տեղում վճարում եք առաքիչին։
Առաքումը 3 և ավել հարկ տորթերի դեպքում կատարում ենք մենք հետևյալ արժեքներով՝
Նոր Նորքի 7,8,9 զանգվածներ անվճար։
Նոր Նորքի այլ զանգվածներ, Ջրվեժ, Ավան 1000դրամ։
Երևան քաղաքի այլ հատվածներ 1500դրամ։
Քաղաքից դուրս գործում է այլ սակագներ՝ կախված հեռավորությունից և տարածքից։
50․000դրամ և ավել արժեքի դեպքում, առաքումը Երևան քաղաքում կատարում ենք անվճար։